Найти тему
Հայաստանն այսօր

ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ պահվող անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ, իրականացվել է նամակների և տեսաուղերձների փոխանակում, տրվել է հեռախոսազանգի հնարավորություն»,- ասաց Ամատունին՝ հավելելով, որ  Առաքելությունը դիտարկել է գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։

Ըստ Ամատունու, թեև հստակ պարբերականություն չի նշվում, սակայն գերիներին ԿԽՄԿ-ից այցելում են ամեն ամիս։ Նախորդ այցելությունը ԿԽՄԿ-ն իրականացրել է հունվարի սկզբին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում