Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է, և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այս մասին հայտնում է Մայր Աթոռը։ Այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։ Առաջավորաց պահքը պահվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ: Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 20-ից։ Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնվում է հավատացյալի կամքին: Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում: Եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս. ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու ողջ հայ ժողովուրդը ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր: Նաև՝ քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք և շոշափելիք (ձեռքեր), որոնցով մարդը մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել: Իրականում, եկեղեցական պահքի մեջ կենտրոնական տեղ է գրա
Հունվարի 30-ին սկսվում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը
30 января 202330 янв 2023
1 мин