Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Իրավիճակն անմարդկային է». Հռոմի Պապի կոչը՝ Լաչինի միջանցքի փակման շուրջ

Հռոմի Պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Արցախի շրջափակման շուրջ՝ հայտարարելով, որ այն իրավիճակը, որում այսօր արցախահայությունն է, անմարդկային է: Այս մասին տեղեկացնում է  Vaticannews.va-ն։ Հռոմի Պապը նշել է, որ սրտով մոտ է բոլոր նրանց, ովքեր այս ցուրտ պայմաններում ստիպված են նման իրվիճակում ապրել: «Մարդկանց բարորության համար անհրաժեշտ է միջազգային մակարդակով բոլոր ջանքերը գործադրել»,-ասել է Հռոմի Պապը: Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերին Հռոմի Պապն անդրադարձել էր Արցախի շրջափակմանը, հումանիտար խնդիրներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխ

Հռոմի Պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Արցախի շրջափակման շուրջ՝ հայտարարելով, որ այն իրավիճակը, որում այսօր արցախահայությունն է, անմարդկային է: Այս մասին տեղեկացնում է  Vaticannews.va-ն։

Հռոմի Պապը նշել է, որ սրտով մոտ է բոլոր նրանց, ովքեր այս ցուրտ պայմաններում ստիպված են նման իրվիճակում ապրել:

«Մարդկանց բարորության համար անհրաժեշտ է միջազգային մակարդակով բոլոր ջանքերը գործադրել»,-ասել է Հռոմի Պապը:

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերին Հռոմի Պապն անդրադարձել էր Արցախի շրջափակմանը, հումանիտար խնդիրներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում