Այսօր որևէ կացարանում հրդեհ չի եղել: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող մի տեսանյութի: «Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ, մի քանի տարվա վաղեմություն ունի: Տեսանյութը տարածող և այն իբր այսօր տեղի ունեցած դեպք ներկայացնող զլմ-ներին և ֆեյսբուքյան օգտատերերին հորդորում ենք սահմանված կարգով հերքել տեղեկությունը»-գրել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող: Օրերս հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է 15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով առաջին անձը: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողութ