Найти в Дзене
Հայաստանն այսօր

Շրջափակումից ի վեր Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ

Արցախում 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում: Նշվում է, որ արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Արցախում 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում:

Նշվում է, որ արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում