Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստանից Արցախ 11 քաղաքացի է տեղափոխվել և վերամիավորվել ընտանիքներին

ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, տարբեր նպատակներով իրականացրել է անձանց տեղափոխում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ըստ Ամատունու՝ այսօր առավոտյան բուժման նպատակով ԿԽՄԿ միջնորդությամբ և մեքենաներով Արցախից Հայաստան են տեղափոխվել 6 բուժառու, ավելի ուշ 11 հոգի Հայաստանից է մեկնել՝ ընտանիքների հետ վերամիավորման  նպատակով։  «Հետադարձ ճանապարհին Կարմիր Խաչի մեկ մեքենա Արցախի բուժհաստատությունների համար դեղորայք և այլ բժշկական պարագաներ է տեղափոխել»,-փոխանցեց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում