Հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
28 января 202328 янв 2023
1
~1 мин