Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից։ Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում, – նշել է Վարդանյանը։ «Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք հնարավորություն Արցախից դուրս գալու: Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև չկա գազ, էլեկտրաէներգիան սահմանափակ է՝ օրական ընդամենը մի քանի ժամ։ Մենք ունենք որոշ պարենի պաշարներ, որ բաժանում ենք կտրոններով, սակայն ցուրտ է, ձմեռ է, և իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար»,-նշել է նա։ Ըստ Արցախի պետնախարարի՝ սա հստակ էթնիկ զտման և բռնի տեղահանման քաղաքականություն է։ «Հարցը նրանում է, որ մեզ ուզում են զրկել մեր երկրում ապրելու իրավունքից։ Բայց Արցախը մեր պատմական ժառանգությունն է։ Մենք իրավունք ունենք ապրել այնտեղ, որտեղ հայ
Ես Պուտինին հասանելիություն չունեմ, ես գտնվում եմ շրջափակման մեջ. Վարդանյան
28 января 202328 янв 2023
1
1 мин