ԵՄ-ի անվանումը մնում է տարբեր համաշխարհային գործերում ՆԱՏՕ-ի իրական դերը կոծկելու համար, կարծում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա այսպես է մեկնաբանել ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելը։ «Կարծես թե, եթե գործենք ԵՄ-ի միջոցով, ապա ինքնըստինքյան վերացվում են այն հարցերը, որ խնդիրները հստակ ձևակերպված են ռազմական դաշինքի կողմից։ Իսկ այն, որ նվազագույնի է հասցվել դաշինքի դերը ՆԱՏՕ – ում և այն ներկայացնող մարդիկ այլասերված այգեպաններ են, որոնք ոչինչ չեն որոշում, և դա խոսում է այն մասին, որ ԵՄ-ն դուրս է մղվել որպես քաղաքական գործիք։ Դիվանագիտության տեսքով քաղաքականության տեղ չկա, քաղաքականության տեղ կա ռազմաքաղաքական ջանքերի տեսքով», – նշել է նա։
Զախարովան վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում կայունության առանցքային գործոն է մնում ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները: «Նրանք կարձագանքեն ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը։ Մենք արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ – ի», – ասաց նա։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այն դեպքում, եթե Երևանը շահագրգռված լինի օգտագործել ՀԱՊԿ-ի ներուժը, նրա առաքելությունը կարող է ծավալվել Հայաստանում: «Ամենազարմանալին այն է, որ այդքան լսել եք ՀԱՊԿ – ին միացնելու անհրաժեշտության մասին, միացրեք, ով է խանգարում։ Ինչպես և նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական կարգավորման և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի առողջացման կայուն, երկարաժամկետ հիմքը եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական իրականացումն է», – եզրափակել է Զախարովան։ Ռուսաստանի ԱԳՆ-ում հունվարի 26-ին հայտարարել են, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
«Չպետք է մոլորության մեջ գցեն նաև ԵՄ-ական առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք