Найти в Дзене
Հայաստանն այսօր

Էդուարդ Աղաջանյանը հրաժարական է տվել ԱԺ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական է տվել իր պաշտոնից։ Համապատասխան հայտարարությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»,-նշվում է հրամանագրում։ Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաև ներկուսակցական քննարկումներին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական է տվել իր պաշտոնից։ Համապատասխան հայտարարությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»,-նշվում է հրամանագրում։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաև ներկուսակցական քննարկումներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում