Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունից հայտնում են, որ երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ հիվանդանոց է տեղափոխվել 12 երեխա
27 января 202327 янв 2023
2
~1 мин