Այսօր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա անհայտ անձի հարձակման պատճառն անձնական է եղել։ Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանապետը` ներկայացնելով մանրամասներ: Առավոտյան անհայտ անձը հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Նա կրակել է դիվանագիտական ներկայացուցչության գնդացրային պահակակետից։ Հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Ոստիկանությունը ձերբակալել է անհայտ անձին, հետաքննությունը շարունակվում է։ Նա դեսպանատուն է մտել երկու երեխաների հետ։ Նախնական հետաքննությամբ պարզ է դարձել, որ նրա շարժառիթը անձնական և ընտանեկան խնդիրներն են։ Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալը պնդել է, որ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։ Դատարանի պաշտոնյան հավելեց, որ տղամարդն ասել է, որ Թեհրանում դեսպանատուն իր բազմաթիվ այցելությունների ժամանակ դեսպանատնից որևէ պատասխան չի ստացել և կարծել է, որ իր կինը թաքնված է այնտեղ՝ Թեհրանում և չի ցան
Ադրբեջանական դեսպանատան վրա հարձակվողը պնդում է, որ կինն ապրիլից այնտեղ է թաքնված
27 января 202327 янв 2023
12
1 мин