Найти тему
Հայաստանն այսօր

Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը. գործը քննվում է ամենաբարձր մակարդակով

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը և ընդգծել, որ գործը հետաքննվում է ամենաբարձր մակարդակով, շտապ և մեծ խնամքով, հաղորդում է Tasmin գործակալությունը։

«Իրանի իրավապահներն ու անվտանգության ուժերը ձեռնարկել են արագ գործողություն: Հարձակվողը ձերբակալված է, հարցաքննվում է»,- ասել է նա։

Քանաանին նշել է, որ Իրանի քաղաքական և անվտանգության իշխանությունները «հատուկ հրաման» են արձակել՝ գործը որպես «բարձր առաջնահերթ և զգայուն» հետաքննելու՝ միջադեպի դրդապատճառները պարզելու համար:

Նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել, հավելել է նա։ Քանաանին լրատվամիջոցներին խորհուրդ է տվել խուսափել շահարկումներից և չհաստատված տվյալների հրապարակումից։ Նա ընդգծել է, որ Իրանի իրավապահ մարմիններն անմիջապես հետաքննություն են սկսել միջադեպի առնչությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ և վիրավոր։ Թեհրանի ոստիկանապետի խոսքով՝ դեսպանատան վրա հարձակվողը պնդում է, որ կինն ապրիլից այնտեղ է թաքնված։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում