Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ս․ Ոսկանյանի կնոջը փոխհատուցել 20 000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ կյանքի իրավունքի խախտման համար։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նշվում է, որ 2010 թվականի հոկտեմբերի 7-ից Ս․ Ոսկանյանը գտնվել է կալանավայրում, որտեղ, օրեր անց, սկսել է բողոքել ոտքի շրջանոմ ցավերից և հայտնել, որ ինքն իրեն թուք է ներարկել։ Կալանավայրի բժիշկը, տեղյակ լինելով իրավիճակից՝ Ոսկանյանի շարունակական գանգատներից և վատթարացող առողջական խնդրից, նրան չի ուղեգրել կալանավայրի գլխավոր հիվանդանոց, ինչի արդյունքում էլ հոկտեմբերի 24-ին Ոսկանյանը մահացել է։ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործ է հարուցվել բժիշկ Մ.-ի նկատմամբ՝ բժշկական անփութության հատկանիշներով։ 2011 թվականի օգոստոսի 30-ին դատարանը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել բժիշկ Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյա
ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պարտավորվում է կալանավայրում մահացած Ս․ Ոսկանյանի կնոջը փոխհատուցել 20 000 եվրո
27 января 202327 янв 2023
6
1 мин