Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը տարհանում են այն բանից հետո, երբ այն հարձակման է ենթարկվել։ РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: «Պլանավորվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ահաբեկչության հետևանքով առաջացած իրավիճակում տարհանելու ուղղությամբ», — ասված է հայտարարության մեջ: Իրանը պետք է կատարեր իր պարտավորությունները և ապահովեր դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունը, հայտարարել են նախարարությունում։ Այնտեղ նշել են, որ նախկինում արդեն փորձեր են արվել սպառնալ Ադրբեջանի դիվանագիտական առաքելությանը, և նման իրավիճակի կանխարգելման հարցը բարձրացվել է Թեհրանի առջև։ «Ցավոք, վերջին արյունալի ահաբեկչությունը ցույց է տալիս այս ուղղությամբ մեր համառ կոչերին պատշաճ ուշադրություն չցուցաբերելու լուրջ հետևանքները», - ասված է հայտարարության մեջ: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 27-ի առավոտյան։ Դիվանագիտական առաքելության շենք են մտել երկու տղամարդ, նրանցից մեկը բացել է դուռը, որից հետո ներս
Ադրբեջանը Թեհրանում կայացած հարձակումից հետո որոշել է տարհանել դեսպանատունը
27 января 202327 янв 2023
1 мин