Найти тему
Հայաստանն այսօր

Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ

Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ՝ պարտվելով Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին։ Այս մասին տեղեկացնում է Sportbox-ը։ 

24-ամյա Ցիցիպասը հաղթեց 7:6 (7:2), 6:4, 6:7 (6:8), 6:3 հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրեցին 3 ժամ, 21 րոպե։ Թենիսիստների անձնական հանդիպումների հաշիվը 6-0 է։ Խաչանովի համար սա Ավստրալիայի բաց առաջնության առաջին կիսաեզրափակիչն էր կարիերայում։

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում Ցիցիպասը հաղթողի կոչումը կվիճարկի Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 4) - Թոմի Փոլ (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո
հանդես էր եկել ի պաշտպանություն Արցախի՝ տեսախցիկին գրելով «Արցախ, դիմացի՛ր»։ Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ էր հղել թենիսի միջազգային ֆեդերացիային՝ բողոքելով թենիսիստից։

Կարեն Խաչանովն Australian Open-ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կրկին
աջակցել էր Արցախին՝ այս անգամ գրելով «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ։ Արցա՛խ, դիմացի՛ր»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում