ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև։ Ինչպես հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), երկկուսակցական բանաձևի նախաձեռնողներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևում առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը: Փաստաթղթի հեղինակները նաև կոչ են անում ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը դիմել միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ համապատասխան միջազգային տրիբունալներ՝ ադրբեջանական զորքերի կողմից կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները հետաքննելու համար: Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը օպերատիվ աշխատել միջազգային գործընկերների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների հետ՝ Լաչինի միջանցք և Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու վերաբերյալ՝ ուսումնասիրելու անվտանգության և խաղաղ զարգացման առավել արդյունավետ և կայուն երաշխիքների հնարավորությ
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև
27 января 202327 янв 2023
7
2 мин