Найти тему
Հայաստանն այսօր

Ոստիկանությունը երկրպագուների զանգերից հետո Բրիթնի Սփիրսի մոտ է եկել

Բրիթնի Սփիրսի երկրպագուները մտահոգվել էին նրա անվտանգության համար այն բանից հետո, երբ երգչուհին հերթական անգամ ջնջել է Instagram-ի իր էջը և ոստիկանություն է կանչել: Այս մասին գրում է pravilamag.ru-ն։

Արտիստուհին վերջին կես տարվա ընթացքում արդեն 7-րդ անգամ ջնջել է իր հաշիվը, և նրա երկրպագուները որոշել են գործել։ TikTok-ում հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են երկրպագուները զանգահարում ոստիկանություն և խնդրում ստուգել՝ արդյոք Բրիթնիի հետ ամեն ինչ կարգին է:

Իրավապահներն Լոս Անջելեսում այցելել են աստղի առանձնատուն  և մամուլին հայտնել, որ իրենք հիմքեր չունեն ենթադրելու, որ Սփիրսը վտանգի տակ է, սակայն ոստիկանությունից չեն ճշտել, թե արդյոք նրանք անձամբ են շփվել երգչուհու հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում