ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա, մենք երբևէ այսքան «մոտ» չենք եղել իրար։ Այս մասին «Հանրային» հ/ը հետ զրույցում նշել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։ «Մենք մտահոգված ենք (հայ-ադրբեջանական) սահմանին ստեղծված իրավիճակով և ցանկանում ենք օգնել հայ ժողովրդին», – նշեց եվրոպացի պաշտոնյան։
Նա նշել է, որ եվրոպական աշխարհամասում Հայաստանին իսկական գործընկեր են համարում այս տարածաշրջանում։ «Մեզ համար կարևոր է իմանալ՝ ի՞նչ են մտածում, այստեղ, ինչպե՞ս են ընկալում աշխարհը, որոնք են արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Սա ներառում է նաև անվտանգային կարևոր բաղադիչը։ Այդ պատճառով ԵՄ-ն որպես անվտանգության երաշխավոր կտեղակայի քաղաքացիական առաքելություն՝ վստահության ձևավորման, իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար», – նշեց Մորան։
Եվրոպացի պաշտոնյան ընդգծեց, որ Եվրոպայում հասկանում են Լաչինի միջանցքի «կաթվածահար իրավիճակի հումանիտար հետևանքները»։ Ըստ նրա՝ ռուսական խաղաղապահ զորախումբն այնքան էլ արդյունավետ չի գործում այս հարցի կարգավորման համար։ «Մենք ցանակնում ենք օգտակար լինել երկու երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում և օգտակար կլինենք այդ հարցում»,-հայտարարեց նա։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք