Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն հիմնելու որոշմանը:  «Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու տարածաշրջանում խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներին: Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասի խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները: Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»-ընդգծել են գերատեսչությունում՝ շեշտելով, որ ԵՄ-ն վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի, և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում: «Համո

Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն հիմնելու որոշմանը:  «Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու տարածաշրջանում խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներին: Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասի խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները:

Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»-ընդգծել են գերատեսչությունում՝ շեշտելով, որ ԵՄ-ն վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի, և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում:

«Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնալու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ «գետնի վրա»»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ում: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում