Այսօր առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով 15 զինծառայողի կյանք խլած զորամասային հրդեհին։ Նա հայտնեց, որ նախաքննության շահից ելնելով՝ չի ցանկանում բացահայտել այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ այդ գործողություններն իրականացվելու են։ «Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու: Դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ: Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր բլանկետային նորմերը և քրեաիրավական նորմերը՝ հասկանալու համար, թե ով ինչ չի արել անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից»,- արձանագրեց նա: Վարդապետյանի հաղորդմամբ՝ զինդատախազը հրաման է արձակել բոլոր կայազորների զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում կենցաղավարման կանոնների, կեցավայրի կահավորման հետ կապված, օրինակ, թե ինչո՞վ են ապահովված ծածկերը, օրինակ՝ կա՞ արդյոք 2-րդ ելք, որպե
Ձերբակալվել է 15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով առաջին անձը․ Գլխավոր դատախազ
26 января 202326 янв 2023
1 мин