Найти тему
Հայաստանն այսօր

Հայ-հնդկական հարաբերություններում նախանշվում են համագործակցության նոր ուղղություններ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերություններն ընդլայնվում և խորանում են, ինչպես նաև նախանշվում են համագործակցության զարգացմանը նպաստող նոր շրջանակներ և ուղղություններ, որոնք բարձրացնում են գործակցությունն իրապես նոր որակական մակարդակի, հայտնում է կառավարությունը։

Վարչապետն ուղերձում նշել է, որ Հնդկաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող հազարամյա քաղաքակրթություն, ներկայումս մեծ դեր ունի գլոբալ մարտահրավերներին արձագանքելու օրակարգի ձևավորման գործում:

«Այս իմաստով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն ակնառու օրինակ է, ինչը մեզ հույս է ներշնչում, որ Մեծ քսանյակում Հնդկաստանի նախագահությունը նույնպես կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում