Բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: Վերջինս այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Կարևորելով բնակչության հետ անմիջական շփումները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հատկապես այս ճգնաժամային իրավիճակում բնակչությանն առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրելը, նրանց լսելն առաջնային նշանակություն ունի ճգնաժամը համատեղ հաղթահարելու տեսանկյունից. «Կարծում եմ, սա Արցախում շփման ամենաարդյունավետ ձևն է: Մենք իսկապես մեծ դժվարությունների ենք բախվում, բայց մեծ աշխատանք է տարվում նաև դրանք հաղթահարելու համար, փորձում ենք առաջ շարժվել՝ լուծումներ գտնելով ամեն օր առաջացող նոր խնդիրներին»: Նա մանրամասն տեղեկություններ է ներկայա
Ապաշրջափակման ուղղությամբ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում. Ռուբեն Վարդանյան
26 января 202326 янв 2023
1
2 мин