Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են։ Այս մասին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ժամանակ, Twitter-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։

«Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են, հայտարարել է Ժերալդ Դարմանինը՝  ներքին գործերի նախարարը, որը ներկայացրել է նախագահին և կառավարությանը CCAF-ի ամենամյա ընթրիքին»,-գրել է Լաքոթը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը հունվարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում