Երկու տարով Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, ըստ քաղաքագետ Դավիթ Հարությունովի, իրավիճակի վրա ազդելու ռեալ, լայն մեխանիզմներ չունի, արդյունավետությունը կարող է ցածր լինել: Դավիթ Հարությունյանը Armenia Today-ի հետ զրույցում տարբեր կողմերից դիտարկել է առաքելության նշանակությունը, դերն ու արդյունավետ լինելու հնարավորությունը: «Նախ պետք է ընդգծել, որ տարածաշրջանում ԵՄ-ն շարունակում է մրցակցությունը Ռուսաստանի հետ, որովհետև մինչ առաջին առաքելություն ուղարկելը սահմանային անվտանգության խնդիրները ռուսական կողմի մենաշնորհն էին: Հիմա, երբ առնվազն դիտարկում ենք առաքելության վերոնշյալ ժամկետները, կարող ենք ասել, որ այդ մրցակցությունը շարունակվում է, ինչ-որ տեղ նաև խորանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով ԵՄ որոշմանը: «Մյուս կողմից կա մեկ այլ գործոն. փորձ է արվում հայ-ադրբեջանական սահմանին նոր լոկալ կամ ոչ այդքան լոկալ կոնֆլիկտ թույլ չտալ: Իհարկե, առանձին խնդիր է, թե այդ առաքելությունն այս իմաստով որքանով էֆեկտիվ կլինի»,- նկատեց քաղաքագետը: Հարցին՝ առաքելությունը
ԵՄ առաքելությունը ռեալ մեխանիզմներ չունի, Ադրբեջանը կարող է անտեսել ներկայությունը. քաղաքագետ
26 января 202326 янв 2023
5
2 мин