Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն հիմնելու որոշմանը: «Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու տարածաշրջանում խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներին: Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասի խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները: Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»-ընդգծել են գերատեսչությունում՝ շեշտելով, որ ԵՄ-ն վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի, և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում: «Համոզվա
Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները. ՌԴ ԱԳՆ
26 января 202326 янв 2023
2 мин