Ռուսաստանի հայերի միությունը պահանջել է կալանքից ազատել հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնք մասնակցել էին Եկատերինբուրգում ի աջակցություն Արցախի կազմակերպված ակցիային, ասվում է միության հաղորդագրությունում։ Միությունը կալանավորման մասին դատարանի որոշումը որպես «պոտենցիալ պայթյունավտանգ քաղաքական սադրանք» է գնահատել, որի նպատակը ռուսական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների բորբոքումն է, իսկ Հայաստանում ՝ հակառուսական տրամադրությունների հրահրումը: Ռուսաստանի հայերի միությունն ընդգծել է, որ նրանց գործողությունները ոչ մի առնչություն չունեն իրենց առաջադրված իրենց մեղադրանքների հետ:
Ռուսաստանի հայերի միությունն անհամաձայնություն է հայտնել Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարանի որոշմանը, որով 5-օրյա ժամկետով կալանավորվել են «Անի Արմենիա» շրջանային հասարակական կազմակերպության նախագահ Մասիս Նազարյանը և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանը: «Մենք կարծում ենք, որ ի պաշտպանություն Արցախի խաղաղ միջոցառումը ակցիա է նաև ի պաշտպանություն այսօր արցախցիների կյանքն ու անվտանգությունն ապահով