Найти тему
Հայաստանն այսօր

Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան

Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական Toyota Land Cruiser-ը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։ Նշվում է, որ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում  և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում