Հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) և բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Newsweek-ի հոդվածում կոչ են արել բոյկոտել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի և Արցախի դեմ գործողությունների պատճառով։ Նրանք նշել են, որ Արցախի ադրբեջանական շրջափակումն այժմ սպառնում է ավելի քան 120 000 տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքին։ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի ադրբեջանական բարբարոսական շրջափակումը ընդհատել է պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների առաքումը։ Էթնիկ զտումների այս արշավը և մշակույթը ոչնչացնելու անամոթ փորձերը բարբարոսական են», - ընդգծվում է հոդվածում։ Շերն ու Իսրայելյանն ընդգծել են, որ Արցախը հայկական բնօրրան է։ Նրանք հիշեցրել են, որ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ հարձակվել է Արցախի վրա և այժմ վերահսկում է նրա տարածքի զգալի մասը։ «Ռազմագերիները ենթարկվել են դաժան վերաբերմունքի կամ սպանվել են։ Կրոնական օբյեկտները պղծվել և պարբերաբար ոչնչացվել են, իսկ Ադրբեջանի ավազակապետությունը խրախուսել և ցնծությամբ նշել է այդ խ
Շերն ու Էրիկ Իսրայելյանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
26 января 202326 янв 2023
2
2 мин