Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն

Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն, ով բուհում պաշտոնը լքել էր անցյալ տարվա աշնանը, հաղորդվում է Վրաստանի կառավարության կայքում:

Նոր դեսպանի հետ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով հայտարարել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է» և ապագա դիվանագետին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում:

Շարվաշիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կրթության և գիտության նախարարությունում, այդ թվում ՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Զբաղվել է նաև գիտական և մանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։ Բացի այդ, 2004-ից 2013 թվականներին նա աշխատել է որպես Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում