Найти тему
Հայաստանն այսօր

Հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսը հարցաքննվել և տուժող են ճանաչվել. ՔԿ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողները հարցաքննվել են և տուժողի կարգավիճակ են ստացել։ 

Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Սպայի հետ համապատասխան քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել՝ վերջինիս առողջական խնդիրներից ելնելով», – հայտնեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում