Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՀՀ ԱԺ նախագահը Կատարի զարգացման հիմնադրամի տնօրենին առաջարկել է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպել

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին առաջարկել է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել՝ հիշատակելով Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։

Անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը՝ Սիմոնյանը թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: Նրա խոսքով՝ համագործակցության մեծ հնարավորություն կա մշակույթի, առողջապահության և կրթության ոլորտներում, որոնք էլ Կատարի զարգացման հիմնադրամի գերակա ռազմավարական ճյուղերն են:

Հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարևորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը և կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:

«Հայաստանում սպասում ենք Կատարի Պետության Էմիր, Նորին մեծություն շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թհանիի պատմական այցելությանը: Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում