Լեյբորիստական կուսակցության բրիտանացի պատգամավոր Ջեսիկա Մորդենը հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանավեճում դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և խնդրել բրիտանական կառավարությանն անել ամեն ինչ: «Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության դեմ իրականացվող հալածանքն ու ահաբեկչությունը արժանանա միջազգային միաձայն դատապարտմանը։ Բայց նույնքան կարևոր է, որ Միացյալ Թագավորության կառավարությունն օգտագործի իր լծակները՝ որպես Ադրբեջանի սերտ դիվանագիտական և առևտրային գործընկեր: Մեր ուղերձը Բաքվին պետք է հստակ լինի. վերջ տվեք այս խայտառակ շրջափակմանը և վերջ տվեք բռնաճնշումների ավելի լայն օրինաչափությանը, որը շատերը համարում են քրիստոնյա հայերին Լեռնային Ղարաբաղից` իրենց պատմական հայրենիքից վտարելու փորձ», - ասաց նա: Մորդենը պարզաբանել է, որ 2022 թվականին եղել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի պատվիրակության կազմում։ «Գալով Ուելսից՝ դժվար է հարազատության զգացում չունենալ 3 միլ
«Վերջ ամոթալի շրջափակմանը». բրիտանացի պատգամավորը կոչ է արել դատապարտել Արցախում ադրբեջանական ահաբեկչությունը
25 января 202325 янв 2023
1
1 мин