Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկ շաբաթ Ռուսաստանում կանցկացնի: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը՝ հավելելով, որ Սինանյանն ամենուր հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչներին: «Նա մի շարք հանդիպումներ է ունեցել Նիժնի Նովգորոդում, այժմ մեկնում է Մոսկվա, իսկ հունվարի 27-30-ը Սանկտ Պետերբուրգում կլինի»,- ասաց նա: Կարապետյանի հաղորդմամբ՝ Սինանյանը հունվարի 25-27-ը հանդիպումեր կունենա Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Յուրիևիչ Գալուզինի, ինչպես նաև տեղի հայ երիտասարդների հետ: Իսկ 27-30-ը արդեն Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Լենիգրադյան մարզի հայ համայնքների հետ, կմասնակցի մշակութային միջոցառումների, ինչպես նաև մամուլի ասուլիսի՝ հարցուպատասխանի ձևաչափով: Նշենք, որ Նիժնի Նովգորոդ քաղաքում Սինանյանը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ: Այնուհետ հանդիպել է հայկական համայնքում ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել
Ինչո՞ւ է Փաշինյանը Սինանյանին գործուղել Ռուսաստանի քաղաքներ
25 января 202325 янв 2023
6
1 мин