Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն այսօր մասնակցել է խորհրդարանական լսումների Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և հանդես եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լայնածավալ ելույթով, պատասխանել խորհրդարանականների հարցերին: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանու
ՀՀ դեսպանն Իտալիայի խորհրդարանում ԼՂ վերաբերյալ լայնածավալ ելույթով է հանդես եկել
25 января 202325 янв 2023
6
1 мин