Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցային գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի օրական տեղեկագրից։ Նշվում է, որ խաղաղապահների կողմից իրականացվել է մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիանե
Խաղաղապահների՝ հումանիտար բեռով մեկ ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ
25 января 202325 янв 2023
1
1 мин