Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին` Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման համար ենթակառուցվածքների զարգացման համար միջոցներ հատկացնելու խնդրանքով: Այս մասին Բուդապեշտում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ «Մենք բուլղարացիների, ռումինացիների և սլովակացիների հետ միասին դիմել ենք Եվրահանձնաժողովին, որպեսզի այն ֆինանսական աջակցություն ցուցաբերի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի տարածքով դեպի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության համակարգ երթուղով ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալ ստանալու համար», - Սիյարտոյի խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը։ Նրա խոսքով` խոսքը ենթակառուցվածքների զարգացման, նորերի կառուցման և արդեն գոյություն ունեցող փոխկապակցման հզորությունների ավելացման մասին է։ Նախարարը նաև հայտարարել է, որ Հունգարիան ողջունում է մինչև 2027 թվակ
Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին` Ադրբեջանից գազի մատակարարումներն ավելացնելու համար
25 января 202325 янв 2023
1 мин