Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայտնի է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությանը տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը. ԶԼՄ

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությանը տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, օդաչուի սխալն է եղել: Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով «Страна.ua» Telegram-յան ալիքին: Նշվում է, որ աղբյուրն այդ մասին տեղեկացել է պաշտոնական խողովակներից:

«Մեր զրուցակիցների տվյալներով՝ ուղղաթիռի օդաչուն սահմանափակ տեսանելիության պայմաններում չափազանց ցածր էր թռչում: Այդ օրը ուժեղ մառախուղ էր, և շատ ուշ է նկատել բարձրահարկ շենքը»,-ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կործանվել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռը: Ավիավթարի հետևանքով 16 մարդ զոհվել էր, նրանց թվում էին նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում