Найти тему
Հայաստանն այսօր

Մեկամյա պաշտոնավարումից հետո դադարեցված են ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասված է. «Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2022 թվականի հունվարի 24-ին, իսկ պարտականությունների կատարմանն անցել է փետրվարի 25-ից։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում