Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հանրապետության քաղաքացիների՝ նույնականացման քարտով Վրաստան և առանց մուտքի վիզայի ԱՄԷ մուտքի կարգի վերաբերյալ։ Հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների առանց վիզայի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից վավերացնելուց հետո»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ից վստահեցնում են, որ այս մասին պաշտոնապես կհայտարարեն։ Նրանք պարզաբանել են, որ դրանից հետո միայն Հայաստանի քաղաքացիները կկարողանան Վրաստան այցելել նույնականացման քարտերով (ID-card)։ «ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև 2009թ․ հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը»,- ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտ
Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան առանց անձնագրի և ԱՄԷ առանց վիզայի մուտքի կարգը
4 февраля 20234 фев 2023
30
1 мин