Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից հետո, հատկապես երիտասարդները տարվեցին արևմուտքի տարբեր ավանդույթներով: Նորաձևությունը տարածվեց նաև տոների վրա: Երիտասարդները շատ են սիրում նշել Սուրբ Վալենտինի օրը, երբ սիրահարները շնորհավորում են միմյանց և սիրային բացիկներ ու այլ նվերներ են նվիրում: Միաժամանակ, հայերն ունեն իրենց սեփական սուրբը` սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիսը: Սուրբ Սարգսի օրը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Հայաստանում այն սկսել են նշել 2007 թվականից: Հին ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդներն աղաբլիթ են ուտում, իսկ դրանից հետո արգելվում է ինչ–որ բան ուտել կամ խմել։ Այդ գիշեր նրանք երազում տեսնում են իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 4-ին: Armenia Today-ը որոշեց հետաքրքրվել երիտասարդներից՝ արդյո՞ք պատրաստվում են այսօր աղի բլիթ ուտել: Հարցված երիտասարդների մեծ մասը չեն պատրաստվում ուտել, քանի որ չեն հավատում, որ գիշերը կարող են տեսնել ինչ-որ մեկին իրենց երազում։ «Չեմ հավատում տենց
Մայրիկս տեսել է հայրիկիս, մի քանի ամիս անց ամուսնացել են. երիտասարդներն՝ աղի բլիթի խորհրդի մասին
4 февраля 20234 фев 2023
1 мин