Մոսկվայի Տվերի դատարանը բավարարել է «Новый век» Telegram-ալիքի ադմինիստրատոր Ալեքսանդր Գուսովին կալանավորելու հետաքննության միջնորդությունը, որն ավելի վաղ ձերբակալվել էր ռուս գործարար Ալբերտ Ավդոլյանից շորթման մասին քրեական գործի հետաքննության շրջանակներում, հաղորդում է ТАСС-ը: Իրավապահ մարմիններից գործակալությանը հայտնել են, որ ձերբակալվածը 12 մլն ռուբլի է շորթել ռուս գործարար, բարերար և Yota ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանից։ ՆԳՆ մոսկովյան վարչության տվյալներով՝ փետրվարի սկզբին ոստիկանություն է դիմել ռուս գործարար և բարերար, որը հայտնել է, որ չարագործներն իրենից գումար են շորթում։ Վճարումից հրաժարվելու դեպքում նրանք սպառնացել են մեդիատարածքում տեղադրել մտացածին տեղեկատվություն, որը արատավորում է նրա գործարար համբավը։ Նշվում է, որ Գուսովը մեկ գործով է անցնում «Ռոսբալտ» գործակալության լրագրող Ալեքսանդր Շվարյովի հետ, որը հեռակա կարգով կալանավորվել է և հայտարարվել հետախուզում: Դատարանը Գուսովին ուղարկել է քննչական մեկուսարան մինչև ապրիլի 2-ը։ Գործակալության տեղեկատվության համաձայն,
Մոսկվայի դատարանը կալանավորել է գործարար Ալբերտ Ավդոլյանից շորթման գործով Telegram-ալիքի ադմինիստրատորին
4 февраля 20234 фев 2023
7
1 мин