Найти в Дзене
Հայաստանն այսօր

Բուխարեստն ու Բաքուն ադրբեջանական գազի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը և ռումինական Romgaz S. A. ընկերությունը համաձայնագիր են ստորագրել 2023-24 թվականներին Ադրբեջանից Ռումինիա մինչև 1 մլրդ խմ գազ մատակարարելու մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով SOCAR-ի հաղորդագրությունը: Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 3-ին` Հարավային գազային միջանցքի նախագծի վերաբերյալ Խորհրդատվական խորհրդի 9-րդ նիստի շրջանակներում: Նշվում է, որ համաձայնագիրը 2022 թվականի հոկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 16-ին SOCAR-ի և Romgaz S. A.-ի միջև ստորագրված գազի մատակարարումների մասին փաստաթղթերի շարունակությունն է: 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը մինչև 2027 թվականը նախատեսում է կրկնապատկել բնական գազի մատակարարումը Եվրոպա` մինչև 18 միլիարդ խորանարդ մետր: Արարողությանը ներկա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանին անվանել է ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր: Լրացուցիչ տեղեկություննե

Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը և ռումինական Romgaz S. A. ընկերությունը համաձայնագիր են ստորագրել 2023-24 թվականներին Ադրբեջանից Ռումինիա մինչև 1 մլրդ խմ գազ մատակարարելու մասին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով SOCAR-ի հաղորդագրությունը: Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 3-ին` Հարավային գազային միջանցքի նախագծի վերաբերյալ Խորհրդատվական խորհրդի 9-րդ նիստի շրջանակներում:

Նշվում է, որ համաձայնագիրը 2022 թվականի հոկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 16-ին SOCAR-ի և Romgaz S. A.-ի միջև ստորագրված գազի մատակարարումների մասին փաստաթղթերի շարունակությունն է:

2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը մինչև 2027 թվականը նախատեսում է կրկնապատկել բնական գազի մատակարարումը Եվրոպա` մինչև 18 միլիարդ խորանարդ մետր: Արարողությանը ներկա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանին անվանել է ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում