Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու օգնությունը ԵՄ-ի համար դժվար ժամանակահատվածում էներգետիկ անվտանգության ոլորտում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունը էլեկտրաէներգետիկայի ոլորտում: «ԵՄ - ն շահագրգռված է Ադրբեջանի հետ բնական գազի, կանաչ էներգիայի ոլորտում հարաբերությունների ընդլայնմամբ, միևնույն ժամանակ բարձր գնահատելով Ադրբեջանի հետ էլեկտրաէներգիային վերաբերող համագործակցությունը, ուսումնասիրում է այն և պատրաստ է համագործակցել այդ ուղղությամբ», - ասել է Սիմսոնը: Ադրբեջանի նախագահը և եվրաչինովնիկը նաև կարևորել են ԵՄ ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Բրյուսելի խաղաղության գործընթացում: 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը մին

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու օգնությունը ԵՄ-ի համար դժվար ժամանակահատվածում էներգետիկ անվտանգության ոլորտում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունը էլեկտրաէներգետիկայի ոլորտում:

«ԵՄ - ն շահագրգռված է Ադրբեջանի հետ բնական գազի, կանաչ էներգիայի ոլորտում հարաբերությունների ընդլայնմամբ, միևնույն ժամանակ բարձր գնահատելով Ադրբեջանի հետ էլեկտրաէներգիային վերաբերող համագործակցությունը, ուսումնասիրում է այն և պատրաստ է համագործակցել այդ ուղղությամբ», - ասել է Սիմսոնը:

Ադրբեջանի նախագահը և եվրաչինովնիկը նաև կարևորել են ԵՄ ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Բրյուսելի խաղաղության գործընթացում:

2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը մինչև 2027 թվականը նախատեսում է կրկնապատկել բնական գազի մատակարարումը Եվրոպա՝ մինչև 18 միլիարդ խորանարդ մետր։ Արարողությանը ներկա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանին անվանել է ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում