Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չնայած իր նախարարների բոլոր գործողություններին, ինքը բավականին լավ է քնում և չի ակնկալում, որ իր կառավարության որևէ մեկը «կբացի Պանդորայի արկղը»,-գրում է РИА новости-ն: Շոլցը հինգշաբթի երեկոյան հանդիպել է իր համաքաղաքացիների հետ Գերմանիայի Հեսսեն դաշնային երկրամասի Մարբուրգ քաղաքում։ Հանդիպման մասնակիցներից մեկը հարց է ուղղել կանցլերին այն կապակցությամբ, որ ԳՖՀ-ի նախարարների կաբինետը «ոչ մի կերպ չի հանդարտվի». պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հրաժարական է տվել, այնուհետև՝ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի արտահայտությունները «Ռուսաստանի դեմ պատերազմի» մասին, որոնք մոլորության մեջ են գցել, իսկ այժմ նաև ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի ցանկությունը՝ պայքարելու Հեսսեն երկրի վարչապետի պաշտոնի համար: Տղամարդը կցանկանար իմանալ, արդյոք Շոլցն առավոտյան չի մտածում, երբ արթնանա, թե իր նախարարներից ով է այս անգամ «բացելու Պանդորայի արկղը»։ «Ոչ... չնայած բոլոր դժվար ժամանակներին, մեծ մասամբ ես բավականաչափ լավ եմ քնում և ուրախությամբ եմ
Շոլցը պատմել է, թե ինչպես է քնում իր նախարարների հրաժարականներից հետո
3 февраля 20233 фев 2023
2
1 мин