Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Digital Almaty ֆորումի ժամանակ խոսել է ԵԱՏՄ-ում մշակվող կարևոր թվային լուծումների մասին։ «Նման լուծումներից էր «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից և ապահովել է մեր երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը»,- ասել է վարչապետը։ Նա մանրամասնել է, որ 5 միլիոն թեստերը նշանակում են 5 միլիոն ուղևորություն․ «Հավելվածը կայացել է ՌԴ և ՀՀ կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ, որոնք գործարկել են փորձնական ծրագիրը, որն էլ դարձել է ինը երկիր ներգրավող լիարժեք նախագիծ»։ Նրա խոսքով՝ չնայած բուն համավարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանությամբ: «Առաջարկում եմ արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «հ
Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ-ի թվային հաջողված նախագծերի մասին
3 февраля 20233 фев 2023
2 мин