Գեղարքունիքի մարզում զինվորականների մահը Հայաստանի պաշտպանական համակարգի դեգրադացիայի դրսևորում է, Armenia Today-ին ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ մեկնաբանելով Ազատ գյուղում տեղակայված ստորաբաժանման կացարանում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ Նա նշել է, որ աշխարհի ցանկացած բանակում հնարավոր են ողբերգական դժբախտ պատահարներ, որոնք հանգեցնում են մարդկային զոհերի։ Փորձագետի խոսքով՝ տվյալ դեպքում խոսքը ոչ թե սխալների, այլ, ըստ էության, Հայաստանի ամբողջ պաշտպանական համակարգի փլուզման ու դեգրադացիայի մասին է։ Փորձագետն ընդգծեց, որ դա ուղղակի հետևանք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխամտածված ձևով վարած կադրային քաղաքականության և զինված ուժերի՝ որպես ինստիտուտի նպատակասլաց թուլացման։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում 5 տարուց էլ պակաս ժամանակահատվածում Հայաստանում Գլխավոր շտաբի հինգ պետ է փոխվել։ «Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե քանի պաշտպանության նախարար է փոխվել», - ավելացրեց նա՝ նշելով, որ նույն 2-րդ կորպուսում, որտեղ հրդեհ է բռնկվել և մարդիկ
Գեղարքունիքի մարզում զինվորականների մահը Հայաստանի պաշտպանական համակարգի դեգրադացիայի դրսևորում է. Վրթանեսյան
21 января 202321 янв 2023
2 мин