Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց դեմ պայքարի և առկա խնդիրների վերաբերյալ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետին ներկայացվել են վերոնշյալ թեմայի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, որում անդրադարձ է արվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, դրանց տարածվածությանը, դեպքերի հայտնաբերելիությանը, բացահայտման վիճակագրությանը և այլն: Քննարկվել են պետական քաղաքականության շրջանակում իրականացվող վերահսկողական միջոցառումներն ու քայլերը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս ոլորտում ռազմավարության մշակումը և հանձնարարել սկսել այդ ուղղությամբ աշխատանքները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Վարչապետը հանձնարարել է քննարկումներ սկսել թմրաշրջանառության դեմ պայքարի ռազմավարություն մշակելու համար
20 января 202320 янв 2023
~1 мин