Найти в Дзене
Հայաստանն այսօր

Բաքուն հայտարարում է ԱԳ նախարարների հետաձգված հանդիպումը անցկացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնելու Բաքվի պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»,- լրագրողներին ասել է Բայրամովը՝ հավելելով, որ «այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»։

Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգի առաջմղումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը և իրենց բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին։

Անդրադառնալով Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակին, նա ընդգծել է դրանով իբրև թե ականներ, զենք ու զինամթերք տեղափոխելու անթույլատրելիությունը։

Նախօրեին նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան երկու տարի է, ինչ հայկական կողմն իբրև թե օգտագործում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զենք-զինամթերք և զինուժ տեղափոխելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում