Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, ով պաշտոնավարում է 2017 թվականից, հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Երկիր ղեկավարելն ամենապատվաբեր, բայց, միևնույն ժամանակ, ամենադժվար գործերից մեկն է։ Դուք չեք կարող և չպետք է ստանձնեք այս պարտավարությունը, եթե չունեք ուժ»,- ասել է 42-ամյա վարչապետը: Նա հավելել է, որ փորձել է ուժ գտնել շարունակելու աշխատանքը, սակայն չի կարողացել։ Փետրվարի 7-ը նրա վերջին աշխատանքային օրն է լինելու այս պաշտոնում։ Արդերնը նաև նշել է, որ պաշտոնից հեռանալուց հետո դեռ ոչինչ չի ծրագրել: Նա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր չորսամյա դստեր՝ Նևի և փեսացուի՝ 44-ամյա հեռուստահաղորդավար Քլարկ Գեյֆորդի հետ։ 2022 թվականի սկզբին Արդերնը ստիպված էր հետաձգել իր հետ հարսանիքը՝ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարական է տվել «ուժ չունենալու» պատճառով
20 января 202320 янв 2023
5
~1 мин